ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տալու արձանագրությունները, արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածուներ Կարեն Գրիգորյանին, Վանիկ Օհանյանին և Հակոբ Ասլանյանին։
Պատգամավորները երդվեցին։